Հայաստանում
հավուր պատշաճի
ուշադրություն չի
դարձվում
տարեցների
(այսուհետև` Ոսկե
սերունդ)
հիմնախնդիրներին,
և նրանց ժամանցը
պատշաճ
ապահովելուն: Մեր
ոսկե սերնդի
ներկայացուցիչները
ուշադրության,
շփման և խնամքի
կարիք
ունեն:
Ըստ
վիճակագրության,
գյուղական
բնակավայրերում
ոսկե սերնդի
«ժամանցը»
հիմնականում
անցնում է իրենց
գյուղատնտեսությունը
վարելով, տնամերձ
հողամասը
մշակելով,
հարևանների հետ
շփվելով: Ժամանցի
ապահովումը խնդիր
է հատկապես
միայնակ ապրող
տարեցների
համար:
Հաշվի առնելով
վերոնշյալը`
«ՄԻԱՍԻՆ»
կրթամշակութային,
սոցիալական,
հոգևոր-դաստիարակչական
համահայկական
հասարակական
հասարակական
կազմակերպությունը
2023 թվականի
ամառը
նախատեսվում է
Հայաստանի և
Արցախի
սոցիալապես
անապահով ոսկե
սերնդի
ներկայացուցիչների
համար
կազմակերպել
յոթօրյա անվճար
ճամբար: